News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

31 մայիսի, 2023 թ, Երևան, Թբիլիսի Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը:

SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։

Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք է ստեղծում խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու։ 

«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա պոտենցիալի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու և ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների և փորձի, ինչպես նաև ընկերությունում մասնակցության շնորհիվ, մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը, ինչը Team-ն արդեն անում է Հայաստանում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի ևս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։

SkyTel-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC), Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ SkyTel-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։ Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ և IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ: 

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում այդ թվում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ․ Արցախից տեղահանվածները հատուկ սակագնային պլանի ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորություն կունենան
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել նրանց...
ԵՄ-ն Իլոն Մասկին հորդորել է հետեւել կեղծ լուրերի մասին նոր արմատական օրենքներին  
Վերլուծվել է ապատեղեկատվության հարաբերակցությունը նոր զեկույցի համար, որն առաջին անգամ բացահայտում է ․․․
ԱԲ կարգավորումը կարող է ճիշտ չլինել, բայց չարժե վախենալ դրանից. OpenAI-ի տնօրենը ChatGPT-ի արտադրողին
OpenAI-ի գլխավոր տնօրենն ասել է, որ չարժե վախենալ արհեստական բանականության ոչ ճիշտ կարգավորումից...
Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհանուր ընկալման հարցում. ՄԱԿ
Արհեստական բանականությունը դարձել է բանավեճերի առարկա...
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
Ամենաշատ