News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի, խմբի անդամներ Էլինար Վարդանյանի, Հասմիկ Հակոբյանի, Արման Ղազարյանի և Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Գիժերմո Անդրադան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի...
Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի…
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը...
Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետեւ Հաջա Լահբիբը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում․․․
Սառա Արքինը և Դեմյան Մերֆին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը...
Եվրոխորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ