News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երգչուհի Զեմֆիրա Ռամազանովան հերքել է լուրն այն մասին, թե Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել։

«Տեղեկություն է տարածվել իմ իբր ֆրանսիական քաղաքացիության մասին... Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, եւ ոչ մի այլ քաղաքացիություն ես չեմ ունենա... Ես հարկեր եմ վճարում Ռուսաստանի Դաշնությունում, չնայած չեմ ապրում այնտեղ արդեն մեկ տարի։ Ես սիրում եմ իմ երկիրը»,- գրել է Զեմֆիրան իր Թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երգչուհուն ներառել են օտարերկրյա գործակալների ցուցակում փետրվարին։ Արդարադատության նախարարությունում այն ժամանակ ասել էին, որ Զեմֆիրան «բացահայտ ելույթ է ունեցել հաջակցություն Ուկրաինայի՝ համերգային գործունեություն ծավալելով ոչ բարեկամական երկրներում, հանդես գալով հատուկ ռազմական գործողության դեմ, ստացել է աջակցություն օտար աղբյուրներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ