News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու և նրանց հայկական ոգով կրթելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանոթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին և հորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամեն հնարավորություն օգտագործեն արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատյաններում, ինչպես և ԱՄՆ իշխանությունների առջև՝ կանխելու Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարյուր ուսանող։ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը կարևորեց ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռնվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ