News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-31֊ն իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամաբ իրագործված ցեղասպանության մասին:

Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի

խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ