News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ Սուդանում մարտնչող կողմերի միջեւ միայն այն դեպքում, եթե նրանք «լրջանան»։

Բանակը չորեքշաբթի հարվածներ է հասցրել Արագ արձագանքման ուժերի կայաններին սաուդյան Ջիդա քաղաքում հաշտության բանակցություններից դուրս գալուց հետո՝ իրենց մրցակիցներին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որը հաստատվել էր օգնություն հասցնելու համար։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներ երկու կողմերից։

«Հենց որ ուժերն իրենց գործողություններով հասկանալ տան, որ լրջորեն են վերաբերվում հրադադարի պահպանման ռեժիմին, Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիայի թագավորությունը պատրաստ են վերսկսել դադարեցված բանավեճերին աջակցությունը, որպեսզի այդ հակամարտության լուծում գտնվի բանակցությունների միջոցով»,- ասել են ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում։

«Այդ խախտումները մեզ որպես միջնորդի այդ բանակցություններում, ստիպել են լրջորեն կասկածել այն հարցում, թե արդյոք կողմերը պատրաստ են գործողություններ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են պարտավորությունների կատարման համար, որոնք ստանձնել են Սուդանի ժողովրդի անունից»,- ավելացրել են պետդեպարտամենտում։

Ինչպես Խարթումի հյուսիսում, այնպես էլ հարավում չորեքշաբթի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բորհանի լոյալ զորքերը գրոհել են Արագ արձագանքման ուժերի (հրամանատար Մոհամեդ Համդան Դագլոյի գլխավորությամբ) կարեւոր կայանները, AFP-ին տեղեկացրել են տեղի բնակիչները։

Չնայած երկու կողմերի բազմակի խոստումներին՝ այս շաբաթ մարտական գործողություններ են բռնկվել ինչպես Խարթումում, այնպես էլ արեւմտյան Դարֆուր շրջանում։

«Բանակը պատրաստ է պայքարել մինչեւ հաղթանակ»,- ասել է Բուրհանը մայրաքաղաքում զորքերին այցելության ժամանակ։

Արագ արձագանքման ուժերում հայտարարել են, որ իրենք «կօգտվեն ինքնապաշտպանության իրենց իրավունքից» եւ մեղադրել են բանակին հրադադարը խախտելու մեջ։

Աֆրիկյան միության ներկայացուցիչ Մոհամեդ Ալ-Հասեն-Լաբաթը AFP գործակալությանն ասել է, որ բանակցությունների դադարեցումը «չպետք է խանգարի» միջնորդական ջանքերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ