News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանության տվեց  «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։

Նախկինում ևս Հայաստանն այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրել է ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման,անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնգավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։

Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։

Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։

Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է ու ՀՀ նախագահի ստորագրումը։

Հիշեցնենք` ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։

Ըստ ամերիկյան կողմի` մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին
Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես...
Հայաստանում անցկացվում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Զորավարժության բացման արարողությանը ներկա էին․․․
Ուզրա Զեյան ՀԿ-ների ղեկավարների հետ քննարկել է ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում
ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում...
ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը. ԱՄՆ դեսպանություն
Այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը…
Զախարովա. Ի՞նչը նախկինում թույլ չէր տալիս ԱՄՆ-ին նման առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ
Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ...
ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների կապակցությամբ
Ինչպիսի խաղաղ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, հիմնական խնդիրն ակնհայտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ