News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրային հեռուստատեսության 35-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Արցախի հանրային հեռուստատեսության հարգելի´ աշխատակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ ստեղծագործական ու տեխնիկական ողջ անձնակազմին՝ Արցախի հանրային հեռուստատեսության 35-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Դուք, հիրավի, արժանահավատ ու բեղուն վաստակ ձեռք բերեցիք հանրային կյանքի բոլոր ոլորտներն անշեղ լուսաբանելու, լրատվական  դաշտը պատշաճ ապահովելու, արցախյան հեռուստալսարանին գեղագիտական բարձրորակ ճաշակ մատուցելու հանձնառությունում:

Արցախյան զարթոնքի բուռն վերելքի օրերին էր, երբ արցախցու ամեն մի ընտանիքի հեռուստաէկրաններից խոսեց ու ցուցադրեց Ստեփանակերտը՝ իր խորհրդանշական մեկնարկը տալով «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողից:

Փառք ու պատիվ Արցախի հեռուստատեսության հիմնադրման ակունքներում հայտնված հանրաճանաչ այն գործիչներին, որոնց մի մասը հեռացել են կյանքից, մյուսները շարունակում են ավանդ ունենալ պետական իշխանության տարբեր կառույցներում:

Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախյան ողջ գոյապայքարի վավերագիրն է: Այն ծնունդ առավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հետ՝ դառնալով նրա խոսափողն ու տարեգիրը: Իսկ երբ մոլեգնեց պատերազմը, հանրայինի մի շարք աշխատակիցներ տեսախցիկը փոխարինեցին զենքով՝ մարտադաշտում իրենց կյանքը զոհաբերելով վասն հայրենյաց: Գլուխ ենք խոնարհում  նրանց պայծառ հիշատակի առջև:

Արցախի համար այս վճռորոշ ժամանակներում դուք  շարունակում եք ձեր հայրենանվեր  ու արհեստավարժ առաքելությունը, մեծապես նպաստում հանրության բոլոր շերտերին ուղեկցող հուզահոգեբանական լարվածության մեղմացմանը:

Վերստին շնորհավորելով առաջին հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ անխափան եթեր ու նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ