News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին հանդիպել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Ես առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ մասնագետների, ղեկավարների (թե՛ ՀԱՊԿ, թե՛ ԵԱՏՄ եւ այլն) հետ, միշտ, բնականաբար, ցանկացած միջոցառման նախօրեին մտածում ես գլխավորի մասին։ Չէ՞ որ գլխավորն այն է, որ ԱՊՀ բոլոր անդամները լուրջ են ընկալում մեր խորհուրդը։ Եվ այն, որ անվտանգության մարմինների բոլոր ղեկավարները եկել են Բելառուս, վկայում է այն մասին, որ դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր սահմանների շուրջ, մեր Համագործակցության, եւ դուք հասկանում եք, թե ինչ կարող է լինել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ քաղաքական գործիչները եւ տնտեսագետները ԱՊՀ երկրներում կարող էին երբեմն տարբեր մոտեցումներ ունենալ, բայց հատուկ ծառայությունները միշտ սերտ կապի մեջ են եղել։ «Այս ուղղությամբ պետք է գործել նաեւ այժմ»,- համոզված է նա։

«Այն բանից հետո, ինչ սկսվեց հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ Բելառուսի ու Ռուսաստանի դեմ սկսեցին մասշտաբային պատժամիջոցներ մտցնել, մեր երկրներում ոմանք սկսեցին տատանվել, սասանվել, տարակուսել եւ այլն։ Դա, երեւի, բնական է։ Շատ բուռն իրադարձություններ տեղի ունեցան ակնթարթորեն, ուստի որոշ ժամանակ է պետք, որպեսզի գնահատվի իրավիճակը,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Բայց հատուկ ծառայությունները միշտ կապի մեջ են եղել։ Նրանք գործում են հանգիստ, կամաց, աննկատ, ինչպես եւ վայել է հատուկ ծառայություններին։ Արեւմուտքն այդ շփումների մասին շատ բան չգիտի, ուստի այնքան էլ չի վախենում եւ քիչ պահանջներ է ներկայացնում ձեզ՝ մեր դաշնակիցներին։ Դե, իսկ մենք Ռուսաստանի հետ միասին հայտնվեցինք այդ բուռն իրադարձությունների էպիկենտրոնում»։

Հիշեցնենք, որ Բելառուսում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Պետք է միասնական միջոցներ ձեռնարկել». Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը
Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի...
Ռուսաստանի գլխավոր դատախազը Բաքու է ժամանել 
Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի օտարերկրյա գործընկերների հետ...
ԱՊՀ երկրների միջեւ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն կստեղծվի
Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար…
Զատուլին․ Մոսկվան պետք է ավելի վճռական գործի, քանի որ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին
Անդրկովկասում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը․․․
Կողմերը չեն լսում միմյանց. Իսկանդարյանը նշել է հայ-ռուսական բանակռիվների պատճառները
Խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում նախկինում էլ են եղել...
Պետդումայում նշել են Սուրովիկինի նոր նշանակման մասին
Գեներալը «ոչ վատ» պաշտոնի է անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ