News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


Ինձ համար հետաքրքիր չէ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն, ինձ համար այն հետաքրքիր է այնքանով, որքանով դրանից բխում է Հայաստանի 29․800 քառակուսի կմ-ն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նաեւ մեզ համար սկզբունքային է Արցախում բնակվող հայերի իրավունքների եւ ազատությունների հարցը: Շատ կարեւոր է, որ խաղաղության պայմանագրից հետո մենք նաեւ երաշխիքներ ունենանք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերը ինչ-որ չափով խախտված են, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ոչ բավարար կերպով է արձագանքում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ  բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր. «Իմ անձնական կարծիքն է, որ կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի  պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի: Մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների թե հայտարարությունը, թե պահվածքը: Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու»,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե Ռուսաստանի՞ն նկատի ունի, նա պատասխանեց. «Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ, որ երաշխավորման մեխանիզմները ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն եւ ավելի հասկանալի պետք է լինեն»:

Ճշտող հարցին, թե կա՞ կոնկրետ երկիր, որը պատրաստ է լինել երախավոր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կոնկրետ առաջարկի մասին հիմա չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն, թե  Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»։

ԱԺ նախագահը կարծում է՝ ավելի լավ է մեկ երկիր լինի երաշխավոր. «Մենք տեսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբերակը։ Ըստ իս՝ երբ մի քանի երկիր է լինում, միշտ կա՛մ իրար մեջ հակասությունը վատ դեր է խաղում, կա՛մ մեկը մյուսի վրա գցելու տարբերակով հնարավոր է լինում խուսափել։ Բերեմ ՀԱՊԿ-ի տարբերակը․  ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր կոնսենսուսով, Հայաստանը իրեն ձեռք չտվող փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել։ Դրա համար ավելի լավ է լինի մի երկիր՝ դա կլինի Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, բայց լինի մեկ երկիր ու հստակ մեխանիզմ»,- ընդգծեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ երաշխավոր երկիրը պետք է ֆիքսի ու ստորագրի՝ եթե հանկարծ Ադրբեջանը որոշեց Արցախում էթնիկ զտումներ անել, կրակել՝ ի՞նչ է անում գործընկերը՝ կողմերին կոչ է անում զուսպ մնա՞լ։

«Սա ծիծաղելի է ու շատ-շատ զայրացնում է ոչ միայն ինձ, այլև՝ բոլորիս։ Ի՞նչ են անելու՝ ձև են անելու, որ ոչ մի բան չի՞ կատարվում, թե՞ ասելու են՝ եկեք այս մի ղեկավարին էլ փոխենք, նոր գեներալ ուղարկեն։ Չէ, այդ մեխանիզմն արդեն փորձեցինք, ստուգեցինք, հասկացանք, որ չի աշխատում»,- հավելեց ԱԺ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ սուտ փոքր Հայաստանի համար. ինչպես Փաշինյանը, Լավրովն ու Միշելը խեղաթյուրեցին Ալմա Աթայի հռչակագիրը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
Ամենաշատ