News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություն ու լրացում նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։

Ներկայումս շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի անգամ շրջատաշվել են, որի հետևանքով գտնվում են կրիտիկական դիամետրային չափերի։ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար՝ 333 մլն դրամ արժողությամբ, որի շրջանակում արդեն իսկ մատակարարվել է 8 գնացքի անվազույգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է...
Ֆիննախ․ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 11 մլրդ դոլար
Նրա խոսքով՝ դրամային արտահայտմամբ պետական պարտքը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 2,5%-ով․․․
2023թ. 1-ին կիսամյակում 12-ամսյա գնաճը կտրուկ դանդաղել է՝ հունիսին հասնելով -0,5 տոկոսի. ֆիննախ
2023թ. առաջին կիսամյակում գնաճը կտրուկ դանդաղել է...
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային…
2023թ. առաջին կիսամյակում երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ
Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության աճ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ