News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


AFP լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում եվրոպական երկրների առաջնորդները կեցվածք են ընդունել՝ խմբակային լուսանկարի համար: Լուսանկարվողների թվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութում կարելի է տեսնել նաեւ գոհունակությամբ ժպտացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

«Եվրոպացի առաջնորդները խմբակային լուսանկարվում են մայրցամաքի քաղաքական ճակատային գծում ռազմավարական գագաթաժողովի ժամանակ, որտեղ նրանք ցուցադրում են իրենց միասնությունը Ուկրաինայի եւ Մոլդովայի դեմ ռուսական ագրեսիային: Այն ժամանակ, երբ  ռուսական հերթական մահացու հրթիռային հարձակումը հարվածում է Կիեւին, ամբողջ Եվրոպայից չորս տասնյակ առաջնորդներ մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բուլբոակա քաղաքում, որը պատերազմից քայքայված Ուկրաինայի հետ Մոլդովայի խոցելի սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա է», տեսանյութը մեկնաբանում է AFP-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ