News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթաժողովը մեր միասնության, ուժի եւ միասին որպես մեկ ընտանիք գործելու վճռականության հստակ արտահայտությունն է: Ընտանիք, որը միասին է մնում, ընտանիք, որը միասին աշխատում է ընդհանուր խնդիրների լուծման համար: Միասնական եվրոպական ընտանիք, որում Եվրամիության ներսում եւ դրսում պետությունները գործում են միասին՝ ագրեսիան զսպելու եւ մայրցամաքում խաղաղություն ամրապնդելու համար: Այս մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթաժողովի լիագումար նիստի բացման ժամանակ, փոխանցում է Մոլդպրես-ը։

Մոլդովայի նախագահը նշել է, որ առաջիկա ժամերին միջոցառմանը ներկա քաղաքական գործիչները ռազմավարական քննարկում կանցկացնեն այն մասին, թե «ինչպես ամրապնդել մեր մայրցամաքի անվտանգությունը եւ լուծել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքները»։

«Մենք նաեւ էներգետիկ եւ կլիմայական ճգնաժամի հաղթահարման ուղիներ ենք փնտրելու։ Մենք բոլորս պետք է շարժվենք դեպի ավելի մաքուր եւ անվտանգ համաեվրոպական էներգետիկ համակարգ։ Մենք բոլորս պետք է արագացնենք վերականգնվող էներգիայի անցումը, դիվերսիֆիկացնենք մեր էներգիայի աղբյուրները եւ ավելի լավ պաշտպանենք մեր կարեւոր ենթակառուցվածքներն ու էլեկտրական ցանցերը: Մենք բոլորս շատ շահագրգռված ենք մեր երկրների միջեւ կապի բարելավմամբ։ Ընդհանուր որոշումներ գտնելու եւ կայացնելու կարեւորությունը միանգամայն ակնհայտ է դառնում, երբ մենք հասկանում ենք, թե ինչն է վտանգված, եթե դա չանենք: Ինչ է վտանգված Եվրոպայի համար, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի համար, ինչ է վտանգված մեր քաղաքացիների համար»,-նշել է Սանդուն։

Նրա խոսքով՝ «չի կարելի համաձայնել, որ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներն այլեւս նշանակություն չունեն»։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ