News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 7-8-ին Սոչիում՝ առերես ձեւաչափով, հայտնում է ԲԵԼԹԱ-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի եւ միության թվային օրակարգի հետագա զարգացումը ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի բեռների երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի կատարման մոնիթորինգի արդյունքների մասին՝ մի կողմից ԵԱՏՄ-ի եւ նրա անդամ պետությունների, մյուս կողմից ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով։

Միջկառավարական խորհրդի անդամները նաեւ կտեղեկացվեն Միության երկրներում ներպետական համաձայնեցման արդյունքների եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի եւ դրան կից փաստաթղթերի փաթեթի լրամշակման մասին: Բացի այդ, կքննարկվեն էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձի անցկացման, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, Միության պետություններում Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման հետ կապված հարցեր, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում:

Հանձնաժողովի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդին կզեկուցեն միության երկրների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2023-2025 թվականների միջոցառումների ծրագրի, 2022 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մշտադիտարկման, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի եւ դրանց նկատմամբ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների հարցով հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ․Ալեքսանդրով․ Ղարաբաղից հայերի հեռացումը կհանգեցնի Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը
Իսկ հիմա Ռուսաստանն ինքն է ջրափոսի մեջ հայտնվել
Ռուսաստանից վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա
Ռուսաստանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք ․․․
ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համատեղ հայտարարությունը
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի ․․․
ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ. Սլուցկի
Փաշինյանն արել է գլխավորը՝ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք...
Ֆիլիպինները կարող է փոխըմբռնման հուշագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
Ֆիլիպինները քննարկում է ԵԱՏՄ-ի հետ հուշագիր կնքելու հնարավորությունը...
«Ռոսսելխոզնադզորը» ՀՀ-ում գրանցված «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ-ին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 11-ից արգելելու է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ