
Անհայտ անձն այսօր կրակ է բացել Ֆրանսիայի Նանտուա քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում մարդկանց ուղղությամբ։ 19-ամյա երիտասարդը տեղում մահացել է, եւս երեքը՝ վիրավորվել, հայտնում է France Info-ն։
Միջադեպի պատճառներն անհայտ են։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է. նա հոսպիտալացվել է ուղղաթիռով: