News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբոլրահիմ Մուսավին հինգշաբթի հայտարարել է, որ իր ուժերը լիովին պատրաստ են եւ ի վիճակի են պահպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է Mehr-ը։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա եւ համագործակցում են միմյանց հետ, եւ ցանկացած առաքելություն, որը կցանկանա իրականացնել բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարը, կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Փաստացի բանակը լիովին ի վիճակի է կատարել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտքը եւ կարող է ամբողջ ուժով կատարել իր պարտականությունները ցանկացած պահի եւ ցանկացած ոլորտում»,-ասել է նա։

«Ինչ վերաբերում է առաջադեմ տեխնոլոգիաներին, մենք նույնիսկ մեկ քայլ առաջ ենք եղել մեր թշնամիներից: Մենք երբեք չենք դադարի առաջ շարժվել»,-հավելել է նա՝ նշելով, որ երկիրը՝ չնայած խիստ պատժամիջոցներին, մեծ առաջընթաց է գրանցել թվաքանակի եւ մարտունակության բարձրացման հարցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ