
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի Boeing 757-200 ինքնաթիռը Մայամիից վերադառնում էր Բուենոս Այրես: Վայրէջքի ժամանակ օդանավը կտրուկ թեքվել է եւ անցել թռիչքուղու վրայով՝ չդիպչելով գետնին, փոխանցում է BILD-ը։
Ինքնաթիռը դուրս է եկել երկրորդ շրջան։
Հայտնի չէ, թե ինչ պատճառով է վայրէջքն առաջին անգամ ձախողվել։ Երկրորդ փորձից ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։