
Քիշնեւն ակնկալում է Ադրբեջանից մատչելի գներով գազի մատակարարում։ Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նա հայտնել է, որ Մոլդովան էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հույս ունի:
Սանդուն հույս է հայտնել, որ մատչելի գներով գազ կմատակարարվի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: