
Բելգորոդում անհայտ սարքի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով՝ անօդաչու է ընկել ճանապարհի երթեւեկելի մասի վրա։ Կա երկու տուժած։ Շտապօգնության բրիգադը ուղեղի ցնցման կասկածով մեկ տղամարդու տեղափոխել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց, երկրորդ տղամարդը՝ թեթեւ կապտուկներով, հրաժարվել է հոսպիտալացումից։ Վնասվել է մեկ ավտոմեքենա: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները եւ քննչական խումբը: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են»,-գրել է նա։