
Հորդանանի թագաժառանգ արքայազն, Հուսեյն բին Աբդուլլահի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ռաջվա ալ-Սաիֆի երկար սպասված հարսանիքը սկսվել է Ամմանի Զահրան պալատ հյուրերի ժամանումով։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, հարսն ու փեսան ամուսնանալու են ամբողջ աշխարհից ընկերների, հարազատների և բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում:
Հարսանիքին են եկել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և բրիտանացի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։
Նիդեռլանդների թագավորն ու թագուհին նույնպես հաստատել են իրենց ներկայությունը։