
Մենք միշտ ասել ենք, որ պատերազմից հետո պետք է լինեն խաղաղ կարգի երաշխիքներ։ Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը։
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան դրանում իր ներդրումը կունենա։
Նրա խոսքով՝ դեռևս պետք է ճշտել, թե կոնկրետ որոնք են լինելու անվտանգության անհրաժեշտ երաշխիքները։