News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում եւ Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում՝ կաշառքի գործով:

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկան Հայկ Սարգսյանի ձերբակալությունից:

ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին:

Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:

Ինչպես ասում են, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շուրջ 20 փաստաբաններ կոչ են անում միջազգային իրավապաշտպան կառույցներին ականջալուր լինել աղաղակող ապօրինություններին
Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի...
Անհնազանդության ակցիաները շարունակվում են. Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան
Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների...
ԵՊՀ-ից բերման ենթարկեցին լրագրող Դավիթ Սարգսյանին, դասախոս Ցոլակ Ակոպյանին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ԵՊՀ ռեկտորի...
Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները
Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով...
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունենում Երևանում ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների հետ
ՀՀ մարսդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են...
Որ 100 հազար մարդ հավաքվի անհանազանդության ակցիաներին, ոստիկանությունն էլ կմիանա մեզ. Շարմազանով
տեղ հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է...
Ամենաշատ