News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է․ «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ առաջիկայում հայկական սփյուռքի խոշոր կենտրոններում հանձնակատարներ կնշանակվեն: Ըստ Սինանյանի` նրանք համակարգելու են հայկական համայնքների կապը Հայրենիքի հետ: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ արդեն ընտրվել են մի քանի թեկնածուներ: Ավելին` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կնշանակվի նրանցից առաջինը:

- Նման ինստիտուտի ձեւավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն առաջարկվել են դեռեւս 2021 թվականին: Սակայն անցած տարվա ընթացքում ոչ մի հանձնակատար չի նշանակվել: Սփյուռքում կարեւոր էր հասկանալ, թե կոնկրետ ինչ պարտականություններ են ունենալու այդ մարդիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ