News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2023թ. հունիսի 1-2-ին Քեյփթաունում տեղի է ունենում ԲՐԻԿՍ (Ռուսաստան, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ ՌԴ-ից գագաթաժողովին մասնակցում է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, քննարկման ժամանակ բոլոր կողմերը նշել են, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորել ուկրաինական հակամարտությունը, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն։

ԲՐԻԿՍ-ը, այս հայտարարությունից բացի, կոչ է արել ցորենի գործարքի բոլոր կողմերին բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորություններն այդ պայմանագրի շրջանակում։ Դա, առաջին հերթին, վերաբերել է արեւմտյան երկրներին եւ Ուկրաինային։

Քեյփթաունի հանդիպմանը քննարկվել է նաեւ Սուդանում բռնկված բռնության հարցը։ ԲՐԻԿՍ երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը եւ խաղաղ բնակչությանը հասանելի դարձնել հումանիտար օգնությունը։

ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների միավորում է՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության։ Սակայն վերջին ժամանակներս ավելի շատ հայտարարություններ են հնչում այն մասին, որ այլ պետություններ եւս մտադրություն ունեն դառնալ ԲՐԻԿՍ անդամ։ Օրինակ, այդ հնարավորությունը չեն բացառում Արգենտինան, Թունիսը եւ Վենեսուելան, գրել է Life-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ