News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Ճապոնիայի որոշ շրջաններում տեղատարափ անձրեւներ են սկսվել «Մավար» մերձարեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

Իշխանությունները խորհուրդ են տվել ավելի քան միլիոն մարդու տարհանվել, չնայած տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

«Մավարը», որն այս շաբաթ ավելի վաղ քաոս էր ստեղծել Գուամում, թուլացել է՝ մերձարեւադարձայինի վերածվելով նախկին՝ սուպերթայֆուն կարգավիճակի համեմատ։

Սպասվում էր, որ փոթորկի հիմնական մասը կանցնի գլխավոր՝ Հոնսյու կղզու հարավով, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ գոյություն ունի վտանգ, որ խոնավ օդը կարող է հայտնվել սեզոնային անձրեւների ճակատում՝ առաջ բերելով լոկալ անձրեւներ։

Հրդեհների եւ տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը տեղեկացրել է, որ ամբողջ Ճապոնիայում մոտ 1,3 մլն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել, ընդ որում՝ ամենամեծ քանակությունը՝ արեւմտյան Հոնսյուի շրջաններից, հատկապես Վակայամա պրեֆեկտուրայից։

Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, չի գործելու 52 լաստանավ։ Մի քանի երկաթուղային ուղղություններ նույնպես փակվել են։

Եղանակային այսպիսի պայմաններ եղել են նաեւ 2018թ., այդ ժամանակ զոհվել էր ավելի քան 200 մարդ։

Չնայած տեղատարափ անձրեւները Ճապոնիայում հազվադեպ չեն, հունիսը անսովոր վաղ ժամանակ է թայֆունի համար։

Հինգշաբթի Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը (JMA) տեղեկացրել է, որ երկիրն անցկացրել է ամենածանր գարունը 1898թ. հաշվառում վարելու ժամանակներից ի վեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի ուղղությամբ շարժվում է «Օֆելյա» մերձարեւադարձային փոթորիկը. Վիրջինիայում արտակարգ դրություն է հայտարարվել
«Օֆելյան» սաստկացել է ուրբաթ ցերեկը...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ...
Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհներին և Գորիս քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են...
Եղանակը Հայաստանում
Հանրապետությունում սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Լի փոթորիկը հարվածել է Նոր Անգլիային և Կանադային․ ափամերձ շրջանները մնացել են առանց հոսանքի
Լին հեղեղել է Նոր Շոտլանդիայի ափամերձ ճանապարհները և շարքից հանել լաստանավերը․․․
Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարն այցելել է «Ամբերդ» օդերևութաբանական կայան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հյուրերին են ներկայացրել կայանի գործունեությունը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ