News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

27-ամյա բացակայությունից հետո ԱՄՆ-ն նորից բացել է դեսպանությունը Սեյշելյան կղզիներում, այդ ընթացքում Չինաստանը եւ ԱՄՆ մյուս մրցակիցները հասել են զգալի հաջողությունների Հնդկական օվկիանոսի կղզիներում, տեղեկացրել է The Associated Press-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտն այս մասին հայտարարել է հինգշաբթի երեկոյան, այն բանից հետո, երբ հրապարակել է Նորվեգիայի հյուսիսում դիվանագիտական առաքելություն բացելու պլանների մասին, որը կդառնա նրա միակ նման հաստատությունը Բեւեռային շրջանում։

Սեյշելյան կղզիների դեսպանությունը «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցությանը դիմակայելու» մի մասն է, նշել է ԶԼՄ-ն։ ԱՄՆ-ն արդեն դեսպանություններ է կառուցում Մալդիվներում, բացել կամ հայտարարել է բացելու մտադրության մասին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այդ թվում Սողոմոնյան կղզիներում, Տոնգոյում եւ Կիրիբատիում։

ԱՄՆ դեսպանությունը Սեյշելյան կղզիների մայրաքաղաք Վիկտորիայում փակվել է 1996թ. միջոցների խնայողության պատճառով։ Արշիպելագի 115 կղզիներում ամերիկյան շահերի առաջմղմամբ զբաղվել են Մավրիկիայում տեղակայված դիվանագետները։

«Եկել է  հարաբերությունները բարելավելու ժամանակը, որպեսզի միասին մենք կարողանանք ավելի լավ լուծել ընդհանուր խնդիրները եւ օգտագործել փոխշահավետ հնարավորությունները»,- նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն ջանքերը կկենտրոնացնի տնտեսական զարգացման, կլիմայի փոփոխության, ծովում անվտանգության ապահովման եւ տրանսազգային հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ