
Ռուսաստանը պատասխանել է Ֆինլանդիայի կողմից մեկ ամիս առաջ ուղարկված նոտային Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցնելու մասին, տեղեկացրել է ֆիննական Yle լրատվամիջոցը։
Ռուսաստանն իր պատասխանում պարզաբանել է, որ իր սեփական ներկայացուցչությունը Ֆինլանդիայում սահմանափակվում է միայն մեկ բանկի օգտագործմամբ։
«Ռուսաստանը փոխադարձության կոչ է անում եւ հայտարարում է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունները նույնպես ապագայում հնարավորություն կունենան օգտվելու միայն մեկ բանկից։
ԱԳՆ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն իր չորեքշաբթի օրն ուղարկած պատասխանում որեւէ կոնկրետ բանկ չի նշել։
Ռուսաստանն իր պատասխանն ուղարկել է Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանություն»,- նշվել է հաղորդագրությունում։