News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հինգշաբթի պատժամիջոցներ է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների եւ մասնաճյուղերի եւ արտաքին գործողությունների ստորաբաժանման՝ «Քուդսի» դեմ, որոնց Վաշինգտոնը մեղադրել է «ահաբեկչական դավադրություններին մասնակցության մեջ, որոնք ուղղված են ԱՄՆ նախկին կառավարական պաշտոնյաների եւ իրանցի այլախոհների դեմ, ներառյալ լրագրողները», տեղեկացրել է Voice of America-ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այս քայլն ուղղված է այն ֆիզիկական անձանց դեմ, որոնք գործում են Իրանում եւ Թուրքիայում, նաեւ «Քուդսի» հետ կապված այն ընկերությունների, ինչպես նաեւ ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության երկու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են եղել այն արտաքին գործողությունների պլանավորման մեջ, որոնք մահացու ելք են ունեցել քաղաքացիական անձանց, ներառյալ լրագրողների եւ ակտիվիստների համար։

Սա ԱՄՆ պատժամիջոցների վերջին ցուցակն է իրանցի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների դեմ, որոնք մեղադրվում են ամերիկացի պաշտոնյաների եւ իրանցի այլախոհների դեմ հարձակումների մեջ։ 2021թ. ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր մտցրել իրանցի օպերատիվ ծառայողների դեմ՝ նրանց մեղադրելով պարսկական «Голоса Америки»-ի վարող Մասիհ Ալինեժադին առեւանգելու փորձի մեջ։

Հինգ ֆիզիկական անձանց եւ ընկերությունների ամբողջ սեփականությունն արգելափակվում է այս պատժամիջոցների հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ