News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել. ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստացել, որ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկը մեկնել է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատել մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։

Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցել է գետնին ու դիմել փախուստի։

Պարեկները հետապնդել են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակել է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտել է պարեկների ուղղությամբ։

Պարեկներից մեկը մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ։

Հետո պարեկները նկատել են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջացել, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։

Քաղաքացին չի ենթարկվել պարեկների «կանգնիր» պահանջին, փախել եւ մտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։

Պարեկներից մեկը նրան հայտնել է, որ եթե նա այս անգամ էլ չենթարկվի իրենց օրինական «կանգնիր» պահանջին, ապա կրակոցն արձակելու են նրա ոտքերի ուղղությամբ։

Կարճ ժամանակ անց պարեկներին օգնության են հասել Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխտակիցները:

Ոստիկանության ծառայողների գալուց հետո  այդ տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետել դանակի նմանվող առարկա և մի քանի անգամ հայտնել՝ «հանձնվում եմ» և դուրս է եկել մեքենայի տակից։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն ու պարեկները նրան տեղափոխել են Ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվել է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։ Վերջինս Ոստիկանության Բազումի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են թե որ տներից է Պ․ Թունյանը գողություններ կատարել, որպեսզի նրանց հրավիրեն բաժին, ճանաչեն գողացված ապրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ