News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն անդրադարձել է աղմկահարույց տեսանյութուն, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորան-հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Վիլեն Գաբրիելյանի ֆեսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ սա հատուկ եմ մի օր ուշացումով գրում, որ չասեն, թե էմոցիայից դրդված է:

Խոսքս ուղղում եմ իրավապահ ամբողջ համակարգին՝ ներքին գործեր, դատախազություն, քննչական տարատեսակ մարմիններ, ԱԱԾ և այլն:

Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ է ձայն չեմ հանում տարբեր խնդիրների և դեպքերի շուրջ և ոչ միայն ստորև նշված դեպքի, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում ինչ է տեղի ունենում, ինչ եք անում և ինչու: Դա չի նշանակում, որ պատրաստ եմ հարցերը միշտ ներքին կարգով և ինստիտուցիոնալ խողովակներով քննարկել, առավել ևս, եթե մեծամասամբ իրենք ինչ-որ «խելամիտ» կեղծ փաթեթավորմամբ ցրվում են:

Համակարգերի այսպես կոչված «փորձառու և բանիմաց» մասնագետներ և դեռ հարգելի՛ գործընկերներ, կա՛մ ձգվեք, կա՛մ այլևս խոսակցությունները լինելու են շատ ուղիղ, փաստարկված և պարտադիր հրապարակային, և վստահեցնում եմ, որ ոչ մեկիդ հաճելի չի լինելու:

Եթե դուք, տենց ձևը ջոկել եք, որ վերադասին ձեր ուզած ճշմարտությունը ձեր տարատեսակ գույնզգույն տեղեկանքներով կարող եք ներկայացնեք, դա դեռ չի նշանակում, որ տենց անցավ ու մարսվեց, և մենք չենք տիրապետում իրական ճշմարտությանը, որը կհասցնենք ձեր վերադասներին:

Եթե դուք տենց մտածում եք, թե գործ ունեք ուղղակի ինչ-որ «կնոպկա սեղմողների» հետ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև անձամբ ես ուղղակի շատ համբերատար եմ, բայց դա ունի ավարտ:

Հիմա կոնկրետ գրելուս իմաստը հետևյալն է՝ Դիլիջանի քրեականի պետի իրագործած բռնության խայտառակ դեպքի հետ կապված (ի դեպ բացարձակ կապ չունի, որ բռնության ենթարկվածը անչափահաս է), ոչ մեկը ոչ մեկին չի կարող մատի վրա ֆռռացնել, սա՝ մեկ: Երկրորդը՝ տարբերակ չունեք զղջումով ավարտեք (թե չէ կստացվի, որ ես կարամ մանդատովս ձեր խայտառակ գործընկերոջը ծեծեմ, իսկ ես կարամ, ուղղակի թույլ չեմ տա ինձ, հետո՝ զղջամ և դուք ըմբռնումով մոտենաք), ավելին` խոսքը այստեղ պիտի ոչ միայն պաշտոնազրկման մասին գնա, այլ կոնկրետ կոչումազրկման, քանզի նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են, այլ ուղղակի անընդունելի, որովհետև դա համակարգի արատն է, և եթե դուք ուղղակի ըմբռնումով եք մոտենում, ապա նշանակում է, որ ըմբռնումով եք մոտենում, որ նույն բանը կարող է իրեն թույլ տալ ձեզանից յուրաքանչյուրը:

Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է թեման սղղացնել, հանրային էմոցիաները հանդարտվեն, իսկ հետո՝ մի վեց ամիս անց, սույն անձը ինչ-որ մի համակարգում հայտնվի մի տաքուկ պաշտոնում:

Այս հարցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմ գործընկերներին հորդորել եմ, որ հետևողական լինենք և լինելու ենք:

Այս պահին դեռ այսքանը: Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ և տոկուն:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, «Արմլուր» լրատվականում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել էր, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաեւ նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել եւ գիտակցում է, որ դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ եւ խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:  Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ապրիլի 14-ին սկսվել է ծառայողական քննություն եւ հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ