News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի աշխատակազմը 2022թ. պետք է իրականացներ 1 ծրագիր՝ 4 միջոցառմամբ, 1,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 2-ին ասել է ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։

Սակայն պետական բյուջեի վերանայումից հետո գումարը կրճատվել է՝ կազմելով 1,3 մլրդ դրամ։

«Փաստացի իրացվել է 1,2 մլրդ դրամ, ինչը կազմել է նշված գումարի 92,7 տոկոսը»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով միայն, որ նախագահի աշխատակազմը 2022թ. ծախսել է 16,6 տոկոսով ավելի քիչ միջոցներ, քան 2021-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ