News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ ասելով, որ իր վրա «ավազով պարկեր են նետել» այն ժամանակ, երբ նա սայթաքել է եւ ընկել, բայց չի տուժել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի վկայականների հանձնման արարողության ժամանակ, տեղեկացրել է PA Media-ն։

«Ինձ վրա ավազով պարկեր նետեցին»,- ժպտալով ասել է նախագահը լրագրողներին, երբ վերադարձել է Սպիտակ տուն հինգշաբթի երեկոյան, եւ ձեւացրել է, թե երերալով գնում է նստավայր։

Ավելի վաղ, ՌՕՈւ ակադեմիայի շրջանավարտների վկայականների հանձնման արարողության ժամանակ Բայդենը կատակել էր, որ դպրոցն ավարտել է 300 տարի առաջ։ Երբ նա հեռացել է բեմից, սայթաքել եւ ընկել է ավազապարկերին դիպչելով։

Բայդենին օգնել են ոտքի կանգնել անվտանգության ծառայության աշխատակիցները։

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Բեն Լաբոլթը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը «կարգին է»։

Սակայն Կոլորադոյից Վաշինգտոն վերադառնալիս, ուղղաթիռից իջնելիս ԱՄՆ նախագահը հարվածել է գլուխը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ