News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդների քննությունները կանցկացվեն հունիսի 7-ին և 21-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ նախարարությունից:

««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին»,– ասված է հաղորդագրությունում:

Քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:

Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար:

Տպել
Ամենաշատ