
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2022 թվականին պետք է իրականացներ 1 ծրագիր՝ 2 միջոցառումով՝ 704 մլն դրամ ընդհանուր գումարով։ Սակայն պետական բյուջեի վերանայումից հետո փաստացի իրականացվել է 733 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Կատարողականը, ըստ նրա, կազմել է 98,7 տոկոս։
«Սա 8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին»,- ասաց Հովհաննիսյանը։