News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ էր ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Լուրերի» հարցին ի պատասխան նշել էր՝ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ