News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի այդ քաղաքական թիմում չէի լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ է վարչապետի տեսակետները եւ Արցախի վերաբերյալ, եւ անկլավների վերաբերյալ:

Նա հավելեց, որ Քիշնեւի բանակցությունների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ պատվիրակությունը ուշ է վերադարձել, տեղեկություններ դեռ չունի:

Հարցին, թե ինչպիսին է իր տեսակետը Տիգրանաշենի մասով, կարծում է, որ այն պետք է տրվի Ադրբեջանին տեղը ստանալով Արծվաշե՞նը, թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցերին վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ավելացնելու բան չունեմ: Տարբեր տարբերակներ են քննարկվում, այս պահին որեւէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ, կամ՝ ոչ»:

Հարությունյանը հերքեց լուրն այն մասին, թե, կառավարությունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում. «Չկա նման փաստաթուղթ: Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբուսրդ է, սուտ, կեղծիք: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Նախչիվանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում․․․
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ...
Բաքուն հերթական հիստերիան է բարձրացրել Մակրոնի վերջին հայտարարության կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել է, որ Ֆրանսիան «կեղծ կերպով ներկայացնում է որպես մարդու իրավունքների եւ ․․․
Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին. Թոմաս դե Վաալ
Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են վերջնագիր ներկայացնել Հայաստանին...
Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է, արցախցիների կարիքները հաշվառում ենք. Գնել Սանոսյան
Տեղափոխվող մեր հայրենակիցների կարիքները գրանցվում են, նրանց կարիքները ֆիքսվում են։ Հիմա նրանց տեղաբաշխում ենք Սյունիքում, Վայոց ձորում, հետագայում...
Իրանի ՊՆ-ն զգուշացրել է, որ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որեւէ փոփոխություն
Իրանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ