News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ավելի շատ պայմանագրեր ստորագրեն պաշտպանական ընկերությունների հետ՝ արտադրությունը մեծացնելու համար, քանի որ նրանց ռազմամթերքի պաշարները սպառվում են, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը՝ կոչ անելով երկրներին հնարավորինս արագ ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, հայտնում է Bloomberg-ը։

«Մենք պետք է ավելին անենք ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքում՝ արտադրությունը մեծացնելու համար», - Օսլոյում Դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ ասել է նա։

«Այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, պայմանագրերի ստորագրումն է, քանի որ այդ դեպքում արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել եւ մեծացնել արտադրությունը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել է միանալ այս ամսվա վերջին Բրյուսելում պաշտպանության նախարարների հանդիպմանը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշնակիցները կհամաձայնեցնեն նաեւ պաշտպանական արդյունաբերության գործողությունների ծրագիրը, երբ առաջնորդները հուլիսին հանդիպեն Վիլնյուսում։ Այս ծրագրում նշված են լինելու արտադրության եւ համատեղ գնումների ավելացման ուղիները, ինչպես նաեւ ֆունկցիոնալ համատեղելիության եւ ստանդարտացման հասնելու եղանակները:

Դաշինքը նաեւ համաձայնեցրել է զինամթերքի հետ կապված նոր ​​ սկզբունքները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ռազմական պայքարի համար, ներառյալ 155 մմ հրետանային արկերը՝ երկրներին մեծ պաշարներ ապահովելու համար՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ իրենց պաշտպանական կարիքների համար:

«Առայժմ դաշնակիցները սպառել են պաշարները, որպեսզի կարողանան աջակցել Ուկրաինային. սա կայուն ճանապարհ չէ, ուստի մենք պետք է մեծացնենք արտադրությունը՝ այս նոր եւ ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար», - ասել է Սթոլթենբերգը:

Սթոլթենբերգն ասել է, որ քննարկումները դեռ շարունակվում են, բայց «մենք ակնկալում ենք, որ դաշնակիցները հնարավորինս շուտ կհասնեն 2 տոկոսի, քանի որ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել դրա հրատապությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Էրդողանի տիկնիկը
Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան կկանխի իրենց ղեկավարներին անարգող գործողությունները...
Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Սլովակիայում...
ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ուժերը Կոսովոյում
Նա Սերբիայի և Կոսովոյի իշխանություններին կոչ է արել․․․
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իր տարածքում միջուկային զենք չի տեղակայի 
Նոր վայրերում միջուկային զենք պահելու կամ տեղակայելու հեռանկարներ չկան...
Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային եւ Հունգարիային վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Հունգարիան եւ Թուրքիան հուլիսին հանել են վետոն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, սակայն չեն շտապում վավերացնել նրա անդամակցությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ