News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը նվազել է: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հաարությունյանը:

«2020 թվականին վարչապետի աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայումս մենք ունենք 40 մեքենա: Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին՝ 6 տոկոսով, այսինքն՝ սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է 84-ից 40»,- ասաց նա:

Այն հարցին, որ ընդհանուր պետական հիմնարկների ծառայողական մեքենաների թիվը աճել է և 1000-ը գերազանցել, Արայիկ Հարությունյանը խնդրեց հարցում անել․ «Կնայենք կասենք ինչու, կարող է ավելացած լինեն, որովհետև մենք հիմա,  այսպես պայմանական ասված, մատյանի համակարգ ենք ներդնում, որտեղ էլեկտրոնային եղանակով բոլոր գերատեսչությունները և նրանց ՊՈԱԿ-ները, ՓԲԸ-ները և այլն, պետք է իրենց տվյալները ներբեռնեն։ Կարող եմ ենթադրել, որ կարող է ներբեռնման և մատյանի գործարկման խնդիրը լինի, բայց, էլի հարցմանը կպատասխանենք»։

Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո ինքը մետրոյով էր տեղաշարժվում, իսկ հիմա որոշում է կայացվել, որ իր ծառայողական ավտոմեքենան նաեւ փարոսիկներ ունենա. Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, որ մետրոն փոխարինվեց ամենագնացով, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «2018-ի հայտնի լուսանկարից հետո փնտրեք եւ գտեք իմ մի հարցազրույց, որտեղ ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտություն է եւ ես օգտվելու եմ դրանից: Որովհետեւ երբեմն ժամանակ ավելի թանկ է, քան այլ միջոցներով տեղափոխվել է: Դա ասել եմ հեղափոխությունից օրեր անց»:

Ինչ վերաբերում է նրան, որ ավտոպարկերը թարմացվում են, ԱԺ նախագահի համար շատ թանկարժեք մեքենա է գնում իշխանությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ավտոպարկերը պետք է թարմացվեն, որովհետեւ մեր աշխատակազմումկա մի մեքենա, որը սպասարկում էր աշխատակազմի ղեկավարին, քանի որ այնքան էր հնացել ու ծախսերն այնքան էին շատացել, որ ես ստիպված այդ մեքենայից չեմ օգտվում, օգտվում եմ այլ մեքենայից: Այդ մեքենան հանձնել ենք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ