News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով:

Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր:

Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ