News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է իրեն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հաջողվում բնակարաններ ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում, որտեղ գները բավական բարձր են:

«Դուք մեր հայտարարագրերը նայո՞ւմ եք: Անցած տարվանի մեջ կա: Գնացեք հայտարարագրերը նայեք, տեսեք՝ ինչքան եմ ես հիփոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում եւ արդյոք ես կարո՞ղ եմ մի 2 տասնամյակով ինձ թույլ տալ հիփոթեք վերցնել եւ սովորական տասնյակ հազարավոր քաղաքացիների նման տուն վերցնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հասարակ քաղաքացին չի կարող այդ թաղամասում բնակարան ձեռք բերել, նա զարմացած արձագանքեց. «Իսկապե՞ս, 1500 տուն կա այդտեղ»:

Տպել
Ամենաշատ