
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն ուրբաթ հրաժարվել է չեղարկել շոումեն Մաքսիմ Գալկինի օտարերկրյա գործակալի կագավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են դատարանում։
«Դատարանը մերժել է բավարարել նրա վարչական դիմումը»,- ասել է գործակալության զրուցակցուհին։
ՌԴ արդարադատության նախարարությունը Գալկինին ընդգրկել է օտարերկրյա գործակալների ռեեստրում անցած տարվա սեպտեմբերի կեսին։ Փաստաթղթում նշվել է, որ Գալկինին ֆինանսավորող երկիրն Ուկրաինան է, ինչպես նաեւ հիշատակվել է «քաղաքական գործունեության իրականացման» մասին։ Ինքը՝ Գալկինը, կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ միասին այժմ ապրում է Իսրայելում։
Վաղ առավոտյան այդ դատարանը մերժել է բավարարել նաեւ բլոգեր Իլյա Վարլամովի համանման դիմումը, իսկ այս ուրբաթ ավելի ուշ քննվել է եւս մեկ դիմում դերասան Սեմյոն Սլեպակովի կողմից։