News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Զապորոժիեի մարզի հարավարեւելյան մասում՝ Ազովի ծովի ափին գտնվող Բերդյանսկի ծովային առեւտրային նավահանգստի տարածքը ուրբաթ օրը Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծության է ենթարկվել, լրագրողներին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Հարվածը տեղի է ունեցել ծովային նավահանգստի տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր եւ ավերածություններ չկան»,-ասել է նա։

Զապորոժիեի մարզի «Բերդյանսկի ծովային առեւտրային նավահանգիստ» պետական ձեռնարկությունը վերսկսել է աշխատանքը անցած տարի հունիսին ականազերծումից հետո։ Ներկայումս, ինչպես հաղորդվում է, նավահանգիստը հիմնականում զբաղվում է հացահատիկի առաքմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ