News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի եւ մյուս դաշնակիցների հետ՝ «արդար եւ կայուն խաղաղության» հիմնական տարրերի շուրջ կոնսենսուս ստեղծելու համար՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով, հայտնում է Reuters-ը։

Վաշինգտոնը նաեւ կխրախուսեր այլ երկրների՝ հակամարտության դադարեցմանն ուղղված նախաձեռնությունները, «պայմանով, որ նրանք աջակցում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը», - ասել է նա:

«Մենք կաջակցենք բոլորի ՝ լինի դա Բրազիլիայի, Չինաստանի կամ որեւէ այլ երկրի ջանքերին, եթե դրանք օգնեն գտնել արդար եւ կայուն խաղաղության ճանապարհը», - ասել է Բլինքենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ