News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության եւ շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասում է այն ճակատագիրը, ինչ ճակատագիր ունեցավ Շուռնուխը, բայց շատ ավելի վատ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նիկոլ Փաշինյանը հղում է անում 1975 թվականի քարտեզի վրա, ինչո՞ւ հենց 1975, այլ ոչ թե 1920-ականների, երբ Ալ լճերը Հայաստանի տարածքում էին, հետո անհասկանալի ձեւով հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջվել Ադրբեջանին, հասկանալի չէ: Չնայած հասկանալի է, Ադրբեջանը տենց ա ուզում, տենց ա անում: 1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով: Հիմա եթե եթե իրենք 1975-ի քարտեզն էին հիմք ընդունում, ինչու այդ ճանապարհը զիջեցին Ադրբեջանին այդպես հապշտապ: Քանի դեռ սահմանագծված չի, ինչու ես դու տարածք հանձնում:

Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, այնտեղ մարդիկ են ապրել, որոնք կորցրել են իրենց տարածքը, եւ կորցնելով իրենց տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ում, մարդիկ այդտեղ տուն են ստացել, հարկ են վճարել, ընտրությունների են մասնակցել, փաստացի Հայաստանը իր գերիշխանությունը տարածել է այդ տարածքի վրա: Եվ եթե ինքն ուզում է Հայաստանի փաստացի տարածքից ինչ-որ տարածք զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով, ինչպես պհանջում է ՀՀ օրենսդրությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք ճանապարհային ցանցն այնպես են զարգացնում, որ Տիգրանաշենը զիջելու դեպքում էլ ճանապարհային խնդիրները հնարավոր կլինի լուծել, Արթուր Խաչատրյանն ասաց. «Հիշեցնեմ, որ երբ Շուռնուխը տվեցին թուրքերին, փոխարենն առաջարկեցին նոր ճանապարհ, որը քանդվեց 3 ամիս հետո: Տիգրնեշենով անցնող ճանապարհի այլընտրանքային ճանապարհը հավանաբար Ուրցաձորի ճանապարհը նկատի ուներ: Ասեմ, որ Ուրցաձորի ճանապարհը նախատեսված չէ միջպետական նշանակության համար: Դա ֆուռերի համար նախատեսված ճանապարհ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ