News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծագել է թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ներմուծան լուրջ խնդիր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 2-ին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Դեռեւս մարտին սննդի եւ պարենային անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր այն մասին, որ նշված ապրանքների ներկրումը Հայաստան չի թույլատրվում։ Դրանք ներառված չեն եղել Հայաստանում կիրառության համար թույլատրված ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ցուցակում։ Դա առաջացրել է թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը։

«Լուրջ խնդիրներ կան տարբեր ուղղություններում, այդ թվում ներմուծման գծով։ Դուք գիտեք, որ որոշ երկրներ սահմանափակումներ են մտցնում, եւ խնդիրները ծագել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ-մեկուկես տարի հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». ՆԳՆ-ն, նոր նախագծի ընդունմամբ, պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային...
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ