
2022 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 19600 մարդ։ Այս մասին Ազգային ժողովում՝ հունիսի 2-ին, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, ասաց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։
2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 7300 մարդ։
«Այսպիսով, անցյալ տարի ՀՀ քաղաքացի դարձած անձանց թիվը 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան 50 տոկոսով»,- հայտնեց Պողոսյանը։
Միաժամանակ 4400 մարդ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։
Նշենք, որ պարզ չէ, թե ինչ ազգությունների մարդկանց մասին է խոսքը։