News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են` գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թուլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։

Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում»,-գրել է Արշակյանը։

Տպել
Ամենաշատ