News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեխաների հանդեպ հոգեւորականության ներկայացուցիչների կողմից սեռական բռնության դեպքերի հետաքննությունը, որն անցկացրել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին, ներկա պահին բացահայտել է 728 ենթադրյալ բռնարար եւ 927 զոհ 1940-ական թվականներից ի վեր, տեղեկացրել է Reuters-ը։

Հարցն Իսպանիայում հայտնվել է ուշադրության կենտրոնում 2021թ.՝ այն բանից հետո, երբ El Pais թերթը տեղեկացրել էր ավելի քան 1 200 դեպքերի մասին. մեկ տարի առաջ սեռական բռնության մասին աղմկահարույց տեղեկությունները ցնցել էին եկեղեցին այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Իռլանդիան եւ Ֆրանսիան։

Սկսվել են մի քանի հետաքննություններ, այդ թվում մեկը՝ երկրի օմբուդսմենի ղեկավարությամբ, ինչպես նաեւ սեփական ներքին հետաքննություն եկեղեցու կողմից։

«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչն այնպես չի եղել հոգեւորականի թեկնածու ընտրելիս, ինչն այնպես չի եղել նրանց ուսուցանելու ժամանակ... ինչն է մարդուն, որը որոշել է իրեն Աստծուն նվիրել, մղել սեռական բռնության»,- ասել է Իսպանիայի եպիսկոպոսների միաբանության ներկայացուցիչ Հոսք Վերան։

Հաշվետվությունում, որտեղ հավաքվել են զոհերի ցուցմունքները եւ որը մեղքի կամ անմեղության ապացույց չէ, նշվել է, որ ենթադրյալ հանցագործների ավելի քան 99 տոկոսը տղամարդիկ են եղել, եւ որ բռնարարների կեսը հոգեւորականներ էին։ Գրանցված դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել 1960-80-ական թթ.։

Զոհերի (հիմնականում տղամարդիկ) խոսքով՝ ենթադրվող բռնարարների 63 տոկոսը մահացել է։

Անցած տարի Իսպանիայի ազգային դատախազությունը օմբուդսմենին ուղղված նամակում գրել էր, որ եկեղեցու ներքին հետաքննությունը եղել է «մասնակի» եւ ոչ այնքան պիտանի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ