
Արցախահայության այսպես կոչված իրավունքներն ու անվտանգությունը նշանակում են կամ ցեղասպանություն կամ հայերի բռնի տեղահանում։ Այս մասին հունիսի 2-ին կայացած քննարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։
Նա հիշեցրեց ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը, ով հայտարարել է, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն այնպես, ինչպես կցանկանա Ադրբեջանը:
«Հայաստանի իշխանություններն ընդամենը ասում են, որ Ադրբեջանի տարածքում հայեր են ապրում՝ Բաքվին կոչ անելով պահպանել նրանց իրավունքները, իսկ նրանք, իբր, մտածում են ինչ-որ միջազգային մեխանիզմների մասին։ Այդ մեխանիզմները գոյություն չունեն, եւ Բաքուն դա չի ընդունում, քանի որ Հայաստանի իշխանությունները նման առիթ են տվել»,-նշեց փորձագետը։
Պողոսյանը չբացառեց, որ մի օր Փաշինյանը սովորության համաձայն կրկին հայտարարի, որ Հայաստանի իշխանությունները պայքարել են, բայց չի ստացվել, դրա համար պետք է համակերպվել: