News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


«Գործուն զղջման» հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը չենք կարող մեկնաբանել, քանի որ դա քննչական կոմիտեի լիազորություններից դուրս է: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ մեկնաբանելով Դիլիջանում անչափահասին ծեծելու գործով իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողությունները։

«Այնուամենայնիվ, որպեսզի հասկանալի լինի, ես կցանկանայի ներկայացնել ՔԿ-ի դիրքորոշումը, ինչպես նաեւ անձամբ իմ դիրքորոշումը նման երեւույթների վերաբերյալ։ Միջնորդությունը ներկայացրել է մարզային քննիչը։ Կայացված որոշումը քննչական կոմիտեի տիրույթից դուրս է, եւ մենք չենք ընդունում եւ չենք համարում, որ այս նորմը կիրառելի է անչափահասների դեմ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ»,-ասաց Քյարամյանը ։

Ընդ որում, նրա խոսքով, օրենքը թույլ է տալիս կիրառել «գործուն զղջման» նորմը այն անձանց նկատմամբ, որոնք առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն են կատարել:

«Բայց այս դեպքում որոշումը չի համապատասխանում ՔԿ դիրքորոշմանը։ Ես գիտեմ, որ հասարակության մեջ այս երեւույթը բացասական արձագանք գտավ։ Եվ այս առումով ես պատրաստ եմ ներողություն խնդրել հասարակության այն շերտերից, որոնք գուցե հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,-ասաց Քյարամյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գլխավոր դատախազությունը կիսում է իր մոտեցումը, եւ որ նախաքննությունը շարունակվում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ